Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Զազա Բարամիձեն, ում վրա երեկ հարձակվել էին Մառնեուլիում, ենթարկվել է փորձաքննության
Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Զազա Բարամիձեն, ում վրա երեկ հարձակվել էին Մառնեուլիում, ենթարկվել է փորձաքննության

Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Զազա Բարամիձեն, ում վրա երեկ հարձակվել էին Մառնեուլիում, ենթարկվել է փորձաքննության:

Ոստիկանությունը տեղի ունեցածի վերաբերյալ հարցաքննել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողին և օպերատորին:

«Տեսան, ունեի արդյոք արտաքին վնասվածքներ: Ոստիկանությունում ասացի, որ չունեմ արտաքին վնասվածքներ և հրաժարվեցի տեղափոխվել հիվանդանոց: Երեկ ցավեր չունեի, սակայն այսօր առավոտից ծնոտս է ցավում»,- հայտարարել է փորձաքննությունից դուրս եկած Զազա Բարամիձեն:

Մառնեուլիում բախման ժամանակ Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Զազա Բարամիձեի հետ ֆիզիկական հաշվեհարդար էին տեսել և կոտրել տեսախցիկը: Ոստիկանությունն սկսել է հետաքննություն: