Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը. Կոչ ենք անում «Հզոր Վրաստանին» և այլ քաղաքական դերակատարներին, պահպանել վարքագծի ընդհանուր ընդունված նորմերը

14:43, 16.11.2024

Ցանկանում ենք արձագանքել «Հզոր Վրաստան» քաղաքական շարժման առաջնորդ Անա Դոլիձեի ագրեսիային, որը վերջին օրերին արտահայտել է Առաջին ալիքի լրագրողների և ամբողջ կազմակերպության նկատմամբ։ Ինչպես երևում է, տիկին Դոլիձեն փորձում է որոշակի հակասություններ սադրել և խտրականություն դրսևորել Հանրային հեռարձակողի նկատմամբ։

Մեզ առաջին հերթին մտահոգում է ցույցերի ժամանակ մեր լրագրողների նկատմամբ նրա ագրեսիան, որը կարող է հանգեցնել անվերահսկելի գործընթացի և վտանգել լրագրողի և նրան ուղեկցող նկարահանող խմբի անվտանգությունը, եթե մի կողմ դնենք լրագրողական գործունեության խոչընդոտումը։ Մյուս կողմից՝ Առաջին ալիքի դեմ նրա կանխամտածված և չհիմնավորված բացասական արշավը կազմակերպությունը արհեստականորեն վերածում է ագրեսիայի օբյեկտի, ինչը կարող է վտանգ ներկայացնել նաև Հանրային հեռարձակողի բոլոր աշխատողների համար։

Հարկ է նշել, որ տիկին Անա Դոլիձեի պահվածքը ընդօրինակում են այլ քաղաքական առաջնորդներ, ինչն էլ ավելի է հաստատում մեր մտահոգությունը վտանգավոր միտումների վերաբերյալ։ Մենք կտրականապես դատապարտում ենք նման արարքը և կոչ ենք անում «Հզոր Վրաստան» քաղաքական միավորմանը, ինչպես նաև քաղաքական այլ դերակատարներին հասկանալ սեփական պատասխանատվությունը հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ և պահպանել վարքագծի ընդհանուր ընդունված կանոնները լրագրողների և մեր լրատվական կազմակերպության հետ առնչվելիս։

Նմանատիպ