Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը. Քննարկումն ու երկխոսությունն այլընտրանք չունեն

17:35, 16.12.2024

Այսօր Վրաստանում ժողովրդավարական գործընթացը վտանգի տակ է, հետեւաբար հանրային հեռարձակողը, որպես ժողովրդավարական ինստիտուտ, հայտնվել է ծանր վիճակում։ Կարծես թե բավականաչափ ժամանակ չի անցել, որպեսզի քաղաքացիները, օրենսդիրները և շահագրգիռ այլ անձինք հիմնովին հասկանան, թե ինչու է երկրին անհրաժեշտ հանրային հեռարձակողը: Այն ստանդարտը, որը մենք ներդրել ենք տարիների ընթացքում, այսօր վտանգի տակ է` ստեղծված իրավիճակի պատճառով: Հասարակությունը բաժանվում է կուսակցությունների, ընկալումները փոխարինում են փաստերին, իսկ հեռարձակողին խնդրում են հերքել դրա հիմնարար էությունը, խախտել օրենքը և դառնալ կուսակցություն։

Տարիներ շարունակ հանրային հեռարձակողն առաջարկում է սեփական ամբիոնն ու ռեսուրսը` որպես բոլոր շահագրգիռ կողմերի հանդիպման վայր։ Տարիներ շարունակ մենք մերժում ենք ստանում երկխոսել, քննարկել, միասին խոսել։ Մեզ մերժեցին անգամ նախընտրական բանավեճերը։ Տարիներ շարունակ այս ալիքով եթեր դուրս գալու ոչ ոքի երբեք պետք չի եղել և չի ցանկացել, բայց հիմա ակնհայտ է դարձել հակասությունների բարձր աստիճանը, տարբեր կարծիքների հալածանքն ու կատարյալ անթույլատրելիությունը։ Մենք հասել ենք նրան, որ մեր լրագրողներին կտրականապես խնդրում են հակառակ կողմին եթեր չտալ։

Հանրային հեռարձակողն այսօր 1000-ից ավելի պրոֆեսիոնալ, պարկեշտ և համբերատար մարդկանցից բաղկացած թիմ է, այս մարդիկ գտնվում են այն ճնշման տակ, որը այսօր կրում է կազմակերպությունը, բայց մենք պատրաստ ենք կամուրջ լինել անորոշության և պարզության, ընկալումների և փաստերի, ատելության և աջակցության միջև, երկրի համար այդքան կարևոր ժամանակաշրջանում։ Մենք լավ հասկացել ենք մեր դերն ու գործառույթը, եղել և մնում ենք ցանկացած այլ կարծիքի հարթակ և պատրաստ ենք ծառայել հասարակությանը։

Բոլոր կողմերին առաջարկում ենք հաղթահարել օտարությունը և սկսել զրուցել միմյանց հետ, քննարկում անցկացնել բաց եթերում, որտեղ կա միայն մեկ կողմ՝ հեռուստադիտողը, ով կարող է հանգիստ և օբյեկտիվորեն, միաժամանակ մատուցված տեղեկատվությունը ճիշտ վերլուծել:

Նմանատիպ