Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է Վրաստանի Առաջին ալիքի աշխատակից Դավիթ Բեժանիշվիլին։
Դիմում ենք պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված փաստը և արձագանքել։
Վրաստանի Առաջին ալիքը հետաքննության շրջանակներում իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել համապատասխան կառույցների հետ։
Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի ժամանակ վիրավորվել են նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։