Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը
Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը

Արդեն չորրորդ ամիսն է, ինչ ընթացող քաղաքական իրադարձություններին զուգահեռ տարբեր քաղաքական ու քաղաքացիական խմբեր ակտիվորեն նպատակաուղղված վարկաբեկող արշավ են իրականացնում Հանրայինի դեմ։

Հանրային հեռարձակողի գործունեության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ են արվում, որոնք հիմնված չեն փաստերի վրա, պարունակում են կեղծ տեղեկություններ, հասարակության մեջ թյուր պատկերացումներ են ստեղծում։

Այս ընթացքում հեռարձակողի աշխատակիցները տարբեր տեսակի ճնշումների, հարձակումների, վիրավորանքների ներքո կատարել են իրենց մասնագիտական ​​պարտականությունները, որոնց պատասխանել են միայն համբերատարությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով։

Հանրային հեռարձակողի աշխատակիցներից մի քանիսը, որոնք միանում են հեռարձակողի դիմաց շարունակվող բողոքի ակցիային, բազմիցս խախտել են իրենց աշխատանքային պայմանագրի պայմանները, ինչպես նաև հաղորդավարի աշխատանքային ներքին կանոնակարգը (որը պայմանագրի մաս է)։ Նրանց հրապարակայնորեն տարածված հայտարարությունները հանգեցնում են Հանրային հեռարձակողի հասցեին կեղծ մեղադրանքների շրջանառության և լրատվամիջոցի իմիջի ու վստահության վնասման, ինչը չի կարող աննկատ մնալ։

Հանրային հեռարձակողի ղեկավարությունն իր գործունեության մեջ անկախ է և առաջնորդվում է Վրաստանի օրենսդրությամբ։

Օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունում գործում են երկու ղեկավար մարմիններ՝ հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը (իր տնօրենների խորհրդի հետ): Աշխատանքային նիստում հոգաբարձուների խորհուրդը վերանայել է իրավաբանական ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնցից չեն պարզվել Հանրային հեռարձակողի հասցեին հնչեցված մեղադրանքների փաստական ​​հանգամանքներն ու հիմքերը, մինչդեռ հոգաբարձուների խորհրդի անդամների հնչեցրած գնահատականները կրում են երաշխավորական բնույթ։

Ինչ վերաբերում է ընթացող գործընթացներին առնչվող որոշումներին, ապա դրանք կընդունվեն բացառապես Հանրային հեռարձակողի ղեկավարության կողմից՝ առանց այլ արտաքին կառույցների ներգրավման՝ Վրաստանի աշխատանքային օրենսդրության և Հանրային հեռարձակողի ներքին կանոնակարգի դրույթներին համապատասխան, որոնք լիովին համապատասխանում են , լրատվամիջոցների միջազգային չափանիշներին։