Ֆրանսիայի ԱԳ նախարարը «Չենթարկվող Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ, Ժան-Լյուկ Մելենշոնին անվանել է Կրեմլի խոսնակ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն «Չենթարկվող Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ, Ժան-Լյուկ Մելենշոնին անվանել է Կրեմլի խոսնակ։
Ֆրանսիական դիվանագիտական առաքելության ղեկավարը նշում է, որ Ժան-Լյուկ Մելանշոնը Կրեմլի խոսնակի դեր է խաղացել, երբ առաջարկել է խորհրդակցել Դոնբասի բնակչության կարծիքի հետ։
«Նա պարզապես դարձել է Կրեմլի խոսնակ։ Կրեմլը փորձում է համոզել աշխարհի պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որ Դոնբասը էապես ռուսական է, և որ ագրեսիվ պատերազմը Դոնբասի ազատագրման պատերազմ է», – ասել է Ժան-Նոել Բարոն։