Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը
Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել հայտարարությամբ. «Ինչպես հանրությանը հայտնի է, մենք արդեն բազմիցս հայտնել ենք մեր պատրաստակամությունը հանրային քննարկում անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր բողոքում են նոյեմբերի 28-ին մեր թիմի արած հայտարարության դեմ։ Նախկին քաղաքական գործիչներ Միխեիլ (Պապունա) Ջանելիձեն և Թինաթին Խիդաշելին արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել նման հանրային քննարկմանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առաջարկում եմ հանրային հեռարձակողին, որ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, մեզ եթեր տրվի՝ նրանց հետ հանրային քննարկում անցկացնելու համար»։

Վրաստանի Առաջին ալիքը հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել նման քննարկում և հրավիրում է դրա մասնակիցներին վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 22:00-ին։