Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը
Առաջին ալիքը կտրականապես դատապարտում է բռնությունն ու անհամաչափ ուժի կիրառումը։
Միևնույն ժամանակ անընդունելի է լրագրողներին բռնությամբ հետապնդելը միտումնավոր։ Կոչ ենք անում համապատասխան կառույցներին ապահովել կոնկրետ փաստերի արագ և արդյունավետ հետաքննություն, ապահովել լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայր։ Նրանք պետք է կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ցանկացած պայմաններում։
Դրա հետ մեկտեղ մենք հայտարարում ենք, որ Հանրային հեռարձակողը, որպես եվրոպական գաղափար և հաստատություն, կատարում և ապագայում մշտապես կատարելու է իր օրենքով սահմանված պարտավորությունը հանրության նկատմամբ՝ սահմանված Եվրոպական հեռարձակման ստանդարտով։