Վրաստանի Առաջին ալիքի եթերում այսօր մեկնարկում է «Ձայնը» միջազգային երաժշտական նախագիծը:
Արդեն տեսագրվել են «Ձայնի» կույր լսումների բոլոր հաղորդումները և բոլոր մասնակիցները ներկայացել են մարզիչների առջև: Հաղորդումների նկարահանումներին հեռավար ներկա են եղել բացառիկ տեղ ունեցող հեռուստադիտողները, ովքեր միացել էին ֆեյսբուք-խմբից:
Հիշեցնենք, «Ձայնը» հեռուստադիտողին առաջարկում է բացառիկ հնարավորություն – ցանկացողները կարող են, նախագծի նկարահանման գործընթացին ներկա գտնվել և գտնել իրենց տեղը էկրանին:
Հեռուստադիտողը ծրագրին միանում է «Զումի» միջոցով:
Առցանց-նկարահանմանը ներկա գտնվելու համար պարտադիր է անդամակցել The Voice • საქართველოს მაყურებელი ֆեյսբուքյան խմբին:
Ներկաների թիվը սահմանափակ է, քանի որ կա միայն 100 բացառիկ տեղ:
Արդեն հայտնի է մարզիչների ինքնությունը, նրանք են. Ստեփանե Մղեբրիշվիլի, Նիկոլոզ Ռաճվելի, Նիազ Դիասամիձե և Սալոմե Կորկոտաշվիլի: