Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է փոփոխությունների համար և կպայքարենք, որպեսզի մեր երկրում կառուցողական լրագրությունը լինի առաջատար. Թինաթին Բերձենիշվիլի
Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է փոփոխությունների համար և կպայքարենք, որպեսզի մեր երկրում կառուցողական լրագրությունը լինի առաջատար. Թինաթին Բերձենիշվիլի

Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլին ասում է, որ Վրաստանի Առաջին ալիքը նախաձեռնել է երկարաժամկետ նախագիծ, որը նախատեսում է կառուցողական լրագրության ուղղությամբ լրագրողների ուսուցում:

Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով, նախագիծն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության օգնությամբ, դրանում ներգրավված է կառուցողական նոր լուրերի ինստիտուտը և Վրաստանի Առաջին ալիքի լրագրողներին հնարավորություն կտրվի, երկու տարվա ընթացքում կրթություն ստանալ, ոչ միայն Վրաստանում, այլ նաև Դանիայում:

Հանրային հեռարձակողի լրագրողների համար առցանց ձևաչափով կառուցողական լրագրության հարցով դասընթացը անց է կացվել այսօր:

«Մենք շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք, որի ընթացքում խոսեցինք, որ բոլորս առաջընթաց ենք ցանկանում, սակայն վախենում ենք փոփոխություններից: Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է այս փոփոխությանը, և մենք պայքարելու ենք, որպեսզի մեր երկրում կառուցողական լրագրությունը դառնա առաջատարը, հասարակությանը բացատրենք, թե ինչպիսի լրագրություն է դա, քանի որ այն հաճախ ասոցացվում է դրական լուրերի հետ, որոնք իրականում այլ բան են և եվրոպական առաջատար լրատվամիջոցներն արդեն գործնականում օգտագործում են կառուցողական լրագրությունը: Համոզված եմ, որ այն կներդրվի նաև Վրաստանում:

Սեպտեմբերին Վրաստան կժամանի, կառուցողական նոր լուրերի ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, կառուցողական նոր լուրերի հրատարակության հեղինակ, Ուլրիկ Հաագերուպը, մենք կունենանք շատ մեծ միջոցառում, գիտաժողով, հանրային դասախոսություն բոլոր շահագրգիռ անձանց համար: Գործընթացին կներգրավվեն ուսանողները, քանի որ կարծում ենք, որ ուսանողները նոր լրագրության ուժն են: Բացի այդ, նախագծում ներգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում հնարավոր է լինեն խորհրդարանականները, քաղաքացիական հատվածը և մասնավոր լրատվամիջոցները:

Համոզված եմ, որ մեր հեռուստադիտողները շուտով գործնականում կտեսնեն այն, ինչի մասին մենք խոսում ենք, և կզգան կառուցողական լրագրության հմայքը: Դասընթացի ընթացքում մեր բանախոսը նշեց, որ կառուցողական լրագրությունը չի ներդրվում ամենուր, այնպիսի ավտորիտար երկրներում, որոնք ցանկանում են իրենց համար օգտագործել կառուցողական լրագրությունը: Այս լրագրությունը ներդրվում է եվրոպական առաջատար ժողովրդավարական երկրներում, քանի որ այն խթանում է հասարակությանը, երկխոսությանը, կառուցողական նարատիվը և օգնում լրագրողներին հոգ տանել իրենց քաղաքացիների մասին. Չի ներդրվում քաղաքական գործիչների կամ այլ շահագրգիռ կողմերի համար:

Մեր լրագրողները կմեկնեն Դանիա, յուրաքանչյուր դասընթացը տևելու է վեց շաբաթ: Մենք արդեն ծրագրեր ունենք 2023 թվականի առաջին կեսի համար: Եթե ​​կտեսնենք, որ այս դասընթացը արդյունավետ է հեռուստաալիքի համար, Եվրոպական հեռարձակողների միությունը պատրաստ է իր ներդրմամբ կրկին օգնել մեզ և իր վրա վերցնել լրագրողների վերապատրաստման ծախսերը:

Սա եզակի հնարավորություն է Առաջին ալիքի համար, սա Եվրոպական հեռարձակողների միության ուղերձն է, որ այն նպաստում է վրացական լրագրողների կողմից Վրաստանում այս եվրոպական մոդելի ներդրմանը, քանի որ կեղծ լուրերի աշխարհում կառուցողական լրագրությունը այլընտրանք չունի:

Ցանկացած քաղաքացի կարող է դառնալ նոր լուրերի հաղորդող: Մենք չգիտենք, թե որտեղ է լրագրողի իրական դերը, և հենց այդ հարցին – ինչի՞ համար ենք մենք, պատասխանում ենք. Ինչ է նշանակում ծառայել քաղաքացիներին, մեր երկրին և ոչ թե, օրինակ, քաղաքական էլիտային. Որտե՞ղ են տարբերությունները և ի՞նչ գործիքներ ունենք այս լրագրությունը մեր երկրում ներմուծելու և այս մասնագիտությունն այլևս վտանգավոր չլինի: Այսօր միտում կա, որ քաղաքացիները և հարցվողները վախով են նայում խոսափողերին, ուստի դա երկար և դժվար ճանապարհ է, բայց կարծում եմ, որ Եվրոպական հեռարձակողների միության օգնությամբ, լրատվական ինստիտուտի ներգրավմամբ և նրանց մոտիվացիայով, ամեն ինչ կստացվի», – հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին: