Վրաստանի Առաջին ալիքը հրաժարվում է եթեր հեռարձակել ազարտային խաղերի գովազդ
Վրաստանի Առաջին ալիքը հրաժարվում է եթեր հեռարձակել ազարտային խաղերի գովազդ

Վրաստանի Առաջին ալիքը, որպես պատասխանատու լրատվամիջոց, հրաժարվում է եթեր հեռարձակել ազարտային խաղերի գովազդ:

Առաջին ալիքն այս պահի կատարում է ընթացիկ պարտականությունները և 2020 թվականի հունվարի մեկից այլևս եթեր չի հեռարձակի ազարտային խաղերի գովազդներ:

Չնայած նրան, որ ազարտային խաղերի գովազդը Վրաստանի օրենսդրությամբ արգելված չէ և Հանրային հեռարձակողը չի խախտում օրենքի նորմերը, Վրաստանի Առաջին ալիքի նպատակն է նպաստել առողջ կենսակերպի ժողովրդականացմանը:

Հատկանշական է, որ Վրաստանի Առաջին ալիքն այս որոշմամբ հրաժարվում է այն եկամուտից, որն ամբողջությամբ կիրառվում է ազարտային հեռարձակումների լիցենզավորման, դրանց ծառայության և տեխնիկական ապահովման համար:

Վստահ ենք, որ Վրաստանի Առաջին ալիքի մենեջմենթի այս որոշմամբ կնպաստենք մեր հանրության բարօրությանը: