Վրաստանի ԱԳՆ. Խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում լարվածության աճով, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, շեշտում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում լարվածության աճով, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ Շեշտում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը իրավիճակի լիցքաթափման և կայունության ապահովման նպատակով», – նշված է հայտարարությունում։