Վրաստանի ԱԳՆ. Կոչ ենք անում Ռուսաստանին, վերադառնալ աշխատանքային գործընթացին՝ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակներում
Վրդովմունք ենք հայտնում Ռուսաստանի և բռնազավթված ռեժիմների ապակառուցողական գործողությունների առնչությամբ, որոնք լուրջ վնաս են հասցնում ոչ միայն միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմներին Գալիում և Էրգնեթիում, այլ ամբողջությամբ Ժնևի միջազգային բանակցություններին,- այս մասին նշված է հայտարարությունում, որը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Այս ֆոնին առավել վնասող են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունները, որոնք փաստերի աղավաղման միջոցով միջազգային համադաշնությանը մոլորության մեջ գցելու նպատակ են հետապնդում:
Վերջին ժամանակաշրջանում վրացական կողմը մշտապես բարձրացնում էր նշված հարցը գործընկեր պետությունների և միջազգաիյն կազմակերպությունների մոտ՝ բարձր մակարդակի հանդիպումներին: Միջազգային համադաշնությունը միավորված է այն կապակցությամբ, որ խաղաղարար բանակցության վնասումը կհանգեցնի տեղում անվտանգության և հումանիտար տեսանկյունից առկա վիճակի առավել վատթարացմանը:
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը, ցուցաբերել պատասխանատվություն և վերադառնալ աշխատանքային գործընթացին՝ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակներում, որպեսզի խուսափենք տեղում իրավիճակի ապակայունացումից:
Դիմում ենք միջազգային համադաշնությանը, որպեսզի ամրապնդի ջանքերը միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների առանց խոչընդոտների աշխատանքն ապահովելու համար, բանակցությունների հիմնարար սկզբունքների և գործընթացների լիարժեք պաշտպանությամբ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությունում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունք է արտահայտել Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի շրջանակներում սեպտեմբերի 14-ին նախատեսված հանդիպումը տապալելու պատճառով:
Ռուսական կողմը հանդիպումը տապալելու պատճառ է անվանում Թբիլիսիի պահանջով օրակարգում «Հարավային Օսեթիայի» համար անընդունելի հարցերի ընդգրկումը: