Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածում Ժնևի բանակցությունների 45-րդ փուլի առնչությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 9-10-ին Ժնևում անցկացված միջազգային բանակցությունների 45-րդ փուլի կապակցությամբ տարածում է հայտարարություն:
Գերատեսչության տեղեկությամբ, բանակցությունների 45-րդ փուլի շրջանակներում առանձնահատուկ ընդգծվել է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիմզների (IPRM) արդյունավետ աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Արչիլ Տատունաշվիլու, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանության գործերով արդարադատության կատարման անհրաժեշտության մասին:
«Համանախագահները և մասնակիցները գնահատել են Ժնևի բանակցությունների ընթացքը քննարկումների մեկնարկից 10 տարի անց: Այս համատեքստում ընդգծվել է Ժնևի ձևաչափի, ինչպես նաև Գալիի և Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց արագանքման մեխանիզմների կարևոր դերը կոնֆլիկտի էսկալացիայի կանխարգելման գործում այն ֆոնին, երբ տեղում ամենօրյա բնույթ են կրում միջադեպերը և սադրանքները: Վրաստանի մասնակիցները դատապարտել Ռուսաստանի և նրա օկուպացման ռեժիմների ապակառուցողական քայլերը IPRM-ի դեմ: Համանխագահները, ԱՄՆ-ի և Վրաստանի մասնակիցներն ընդգծել են Գալիի և Էրգնեթիի մեխանիզմների սովորական աշխատանային ռեժիմ վերադարձի անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ի, Եվրամիության դիտորդական առաքելության և Վրաստանի ներկայացուցիչները նշել են, որ Ռուսաստանի Դաշնությունը կոպիտ խախտում է Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին Հրադադարի պայմանագիրը և կոչ արել Մոսկվային կատարել ստանձնած պարտականությունները, այդ թվում Վրաստանի տարածքից դուրս բերել օկուպացման ուժերը:
Վրաստանից մասնակիցները վրդովմունք են հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների փաստացի բռնագրավման գործընթացի շարունակման պատճառով»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 11-12-ին: