Վրաստանի ԱԳ նախարարը վշտակցություն է հայտնում ուկրաինական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց մտերիմներին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ցավակցություն է հայտնում ուկրաինական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց մտերիմներին:
Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանմանը Դավիթ Զալկալիանին արձագանքել է սոցիալական ցանցով:
«Խորապես վշտացած ենք Իրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի մասին տեղեկությամբ, որի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ: Մենք անկեղծորեն ցավակցում ենք նրանց ընտանիքներին, ովքեր այս ահավոր դեպքի պատճառով կորցրել են իրենց հարազատներին»,- գրում է Դավիթ Զալկալիանին:
Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ընկել է թռիչքից երկու րոպե անց, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 170 անձինք: Նախնական վարկածով, ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռի անսարքության պատճառով: