Վրաստանը, ՈՒկրաինան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով Ռուսաստանի վերադարձի կապակցությամբ տարածելու են հայտարարություն
Վրաստանը, ՈՒկրաինան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան այսօր, կենտրոնական եվրոպայի ժամանակով, ժամը 13:00-ին տարածելու են համատեղ հայտարարություն:
Դիմումի բովանդակությունը դեռ անհայտ է, սակայն հարցը վերաբերելու է եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողով Ռուսաստանի վերադարձին, ինչպես նաև Վրաստանի և ՈՒկրաինայի նկատմամբ Կռեմլից բխող սպառնալիքները:
Նշված երկրները դեմ են Ռուսաստանի դաշնությանը ձայնի իրավունքը վերականգնելուն և գտնում են, որ Ռուսաստանին կազմակերպությունից հեռացնելու հիմքը կրկին անփոփոխ է:
Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ, Թամար Խուլորդավայի խոսքով, Վրաստանի գործընկեր երկրների որոշումը փաստարկված էր: Նրա պարզաբանմամբ, Վրաստանի, ՈՒկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պատվիրակությունները ի նշան բողոքի չեն մասնակցել եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստին, սակայն չեն պատրաստվում լքել կազմակերպությունը: