Վրաստանը տնտեսական աճի տեսանկյունից լինելու է առաջատարը տարածաշրջանում. Մամուկա Բախտաձե
Վրաստանը տնտեսական աճի տեսանկյունից լինելու է առաջատարը տարածաշրջանում. Մամուկա Բախտաձե

2018 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն խոսել է երկրի տնտեսական աճի ցուցանիշների մասին և նշել, որ 2017 թվականի առաջին 10 ամսվա նախնական գնահատմամբ Վրաստանի տնտեսությունը աճել է 4,9 տոկոսով:

«Հենց 4,9 տոկոսն էր մեր կանխատեսված տնտեսական աճը այս տարվա համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ունենք տնտեսական աճի սպասում նաև գալիք տարի: Այս սպասումները հաստատվում են նաև միջազգային արժութային հիմնադրամի կանխատեսումներով: Հիմնադրամում նշում են, որ Վրաստանի տնտեսական աճը շարունակվելու է և այս տեսանկյունից երկիրը լինելու է առաջատարը տարածաշրջանում»,-ասել է Մամուկա Բախտաձեն: