Վրաստանը տարիներ շարունակ պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար, ցավալի է, որ որոշ մարդիկ ցանկանում են խոչընդոտել հավաքներին և արտահայտման ազատությանը. Քելի Դեգնան
Վրաստանը տարիներ շարունակ պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար: Ցավալի է, որ որոշ մարդիկ ցանկանում են բռնություն գործադրելով խոչընդոտըել մարդու հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ազատ հավաքների և արտահայտվելու իրավունքը, – այս մասին Թբիլիսի փրայդի շաբաթյակի կապակցությամբ հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը:
Ըստ նրա ՝ ժողովրդավարական երկրում մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց կամքը:
«Իհարկե, այս ամենը լուրջ խնդիր է ստեղծում իրավապահ մարմինների համար, որոնք պարտավոր են պաշտպանել մարդկանց, ազատ հավաքի, կարծիքի արտահայտման իրավունքը: Ժողովրդավարության պայմաններում մարդիկ ունեն իրենց կամքն արտահայտելու հիմնարար իրավունք»,- հայտարարել է Քելի Դեգնան: