Վրաստանը սկսում է նախապատրաստվել, քանզի երկրում անց կացնենք ձմեռային օլիմպիական խաղերը. Կվիրիկաշվիլի
Վրաստանը սկսում է նախապատրաստվել 2030 թվականի հեռանկարի համար, քանզի երկրում պատրաստ լինի ամեն բան, որ անց կացնենք ձմեռային օլիմպիական խաղերը,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Դավոսում, վրաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի խոսքերով, մինչ Դավոս մեկնելը Լոզանայում շատ արդյունավետ հանդիպում է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ:
«Սա պահանջում է մեծ աշխատանք, սակայն դա կբերի էլ ավելի շատ ներդրումներ, կստեղծվեն աշխատատեղեր և Վրաստանը մեկ անգամ ևս կփայլի միջազգային ասպարեզում: Տպավորությունը, որը մնացել է համարյա բոլորի մոտ այն մեկնաբանություններից, որոնք լսել ենք, այն է, որ Վրաստանը կանգնած է իր զարգացման ճիշտ ուղղու վրա»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, մինչ տնտեսական համաժողովին մասնակցելը, Գիորգի Կվիրիկաշվիլին Լոզանայում հանդիպել էր ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ: Հանդիպման ժամանակ վարչապետը ցանկություն է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերը անց կացնել Վրաստանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan