Վրաստանը նշում է Ընտանիքի սրբության և Ծնողներին հարգանքի օրը [ֆոտոշարք]
Վրաստանը նշում է Ընտանիքի սրբության և Ծնողներին հարգանքի օրը։
Օրը նշելու համար Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցավ երթ։ Թբիլիսիում հոգևորականներն ու եկեղեցականները հավաքվեցին Քաշվեթիի Սուրբ Գիորգիի տաճարում ժամը 10:00-ին։ Երթի մասնակիցները հավաքվեցին Քաշվեթիում ժամը 11:00-ին և հանդիսավոր աղոթքի երթով ուղևորվեցին դեպի Սուրբ Երրորդության Պատրիարքական տաճար, որտեղ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի Միտրոպոլիտ, Նորին Սրբություն և Երանություն Շիո III մատուցեց առաջին տոնական պատարագը։ Պատարագին մասնակցեցին տարբեր եկեղեցիների պատվիրակություններ և կառավարության ներկայացուցիչներ, որոնք պատարագից հետո դիմեցին եկեղեցում հավաքված բազմությանը։
Թբիլիսիից բացի, հանրային երթեր տեղի ունեցան Ռուսթավիում, Քութայիսում, Գորիում, Բաթումիում, Ախալցիխեում, Զուգդիդիում, Թելավիում, Մցխեթայում և Օզուրգեթիում։