Վրաստանը կիսում է այն անհանգստությունը, որը ունեն գործընկերները անայցագրային ռեժիմի հարցով. Միխեիլ Ջանելիձե
Վրաստանը կիսում է այն անհանգստությունը, որը ունեն գործընկերները անայցագրային ռեժիմի հարցով,-այս հայտարարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն արել է Մյունխենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ի պատասխան Գերմանիայի ներքին գործերի նախարարի, Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ դադարեցման մեխանիզմի կանգնեցման նպատակով, վրացական կողմը ակտիվ համագործակցում է գործընկերների հետ:
«Չեմ ասի, որ այս վիճակագրությունը տագնապալի է, սակայն պետք է ուշադրություն դարձվի: Հենց այս արձագանքման ճանապարհները պետք է հստակեցվեն վարչապետի հետ միասին: Առաջին հերթին պետք է անց կացնենք լուրջ լրատվական քարոզարշավ մեր երկրի ներսում: Երկրորդը պետք է մեր ներքին գործերի նախարարությունը հզորացնի իր համագործակցությունը եվրոպական երկրների համապատասխան գերատեսչությունների հետ:
Իհարկե մենք շարունակում ենք աշխատանքը գործընկերների հետ, որպեսզի Վրաստանը ճանաչվի անվտանգ երկիր: Վրդովեցուցիչ է ապաստան փնտրողների վիճակագրությունը: Վերջին ժամանակներում Վրաստանի հազարավոր քաղաքացիներ տարբեր երկրներում փնտրում են ապաստան և ստանում են բացասական պատասխան, ինչպես նաև լուրջ հիմնախնդիր է մեր քաղաքացիների կողմից եվրոպական երկրներում իրականացվող քրեական գործողությունները»,-նշել է Միխեիլ Ջանելիձեն:
Հիշեցնենք, Գերմանիայի ներքին գործերի նախարար Տոմաս Մայզերը Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ եթե վիճակագրական տվյալներում թվերը աճեն, ապա Գերմանիան գործի կդնի դադարեցման մեխանիզմը և ամեն ինչ կախված է վրաց ժողովրդից:
Հեղինակ -
Edgar Barsegyan