Վրաստանը կարողացավ համավարակի պայմաններում կազմակերպել ընտրություններ, ինչը ցույց է տալիս, որ դուք չեք վախենում ժողովրդավարությունից. ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
Վրաստանը կարողացավ համավարակի պայմաններում կազմակերպել ընտրություններ, ինչը ցույց է տալիս, որ դուք չեք վախենում ժողովրդավարությունից: Ընտրություններ անցկացնելով, Վրաստանը ցույց է տալիս Եվրոպայի խորհրդի մյուս 46 անդամ երկրներին, որ ընտրությունները կարող են անցկացվել նույնիսկ համավարակի ժամանակ»,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Տինի Կոքսը, որը դիտորդական առաքելություն էր իրականացնում հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններում:
Ըստ նրա, այն փաստը, որ Վրաստանն այս պայմաններում կարողացավ ընտրություններ կազմակերպել, ցույց է տալիս, որ նա չի վախենում ժողովրդավարությունից:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և գնահատել բոլոր քաջ վրացի ընտրողներին, ովքեր մասնակցել են ընտրություններին, չնայած այն հանգամանքին, որ ընտրատեղամասերում կովիդի վտանգ կար: Այն փաստը, որ այս պայմաններում ձեր երկիրը կարողացավ ընտրություններ կազմակերպել, ցույց է տալիս, որ դուք չեք վախենում ժողովրդավարությունից: Ընտրություններ անցկացնելով, Վրաստանը ցույց է տալիս Եվրոպայի խորհրդի մյուս 46 անդամ երկրներին, որ ընտրությունները կարող են անցկացվել նույնիսկ համավարակի ժամանակ, ինչը խիստ ազդում է քաղաքացիների վրա: Ընտրությունների կազմակերպումը հիմա ցույց է տալիս, որ, իհարկե, այս ճգնաժամի պայմաններում մենք չենք կարող պակաս ժողովրդավարություն ունենալ, ընդհակառակը, այժմ մեզ ավելի շատ ժողովրդավարություն է պետք»,- ասաց Կոքսը: