Վրաստանը իրոք այն երկիրն է, որը ունի ամենամեծ եվրոպական հեռանկարը. Մերկել

Վրաստանը, Ուկրաինայի հետ միասին, իրոք այն երկիրն է, որը ունի ամենամեծ եվրոպական հեռանկար և դա արտահայտում է,- այսպես է պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողի հարցին:

Հարցը վերաբերում էր Գերմանիայի նոր արևելյան քաղաքականությանը, որի մասին խոսել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

«Ինչ վերաբերում է Գերմանիայի քաղաքականությանը Արևելյան Եվրոպայի ուղղությամբ, իմ կարծիքով, սա նոր ուղղություն է:

Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, սակայն Վրաստանն իրոք այն երկիրն է Ուկրաինայի հետ միասին, որն ունի եվրոպական ամենամեծ հեռանկարը և դա արտահայտում է»,- հայտարարել է Անգելա Մերկելը: