Վրաստանը և ողջ տարածաշրջանը հայտնվել են ԱՄՆ-ի օրակարգում, որը երկրի համար անչափ կարևոր է. Սեսիաշվիլի
Խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլու հայտարարությամբ, Վրաստանը և ամբողջությամբ տարածաշրջանը հայտնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում, որը երկրի համար անչափ կարևոր է:
Ինչպես լրագրողներին հայտնել է Սեսիաշվիլին, Ամերիկան հզոր ժողովրդավարական երկրներից է, որի աջակցությունից կախված է շատ բան, ինչպես անվտանգության, այնպես էլ Վրաստանի հեռանկարների տեսանկյունից:
«Այս ամենը հիմնված է շատ բարձր ռազմավարական համագործակցության վրա»,- հայտարարել է Սեսիաշվիլին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Ազգային Անվտանգության նոր ռազմավարությունը: 68 էջից բաղկացած փաստաթղթի բովանդակությունը քաղաքացիներին է ծանոթացրել է անձամբ Դոնալդ Թրամփը: «Ներխուժելով Վրաստան և Ուկրաինա, Ռուսաստանը ցուցադրեց, որ պատրաստ է խախտել տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը: Ռուսաստանը շարունակում է հարևան երկրներին վրա ճնշում գործադրել՝ սպառնալիք պարունակող քայլերով, այդ թվում միջուկային ներուժի հզորացմամբ և հարձակվողական հնարավորություններ ունեցող զենքի տեղակայմամբ»,- նշված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում: