Վրաստանը չպետք է գտնվի երկկողմանի բևեռացման մեջ, որը թույլ չի տալիս կառավարությանը աշխատել, կոչ ենք անում բոլոր կուսակցություններին առաջնորդվել երկրի և վրացի ժողովրդի շահերով. Ժոզեֆ Բորել
Վրաստանը չպետք է գտնվի երկկողմանի բևեռացման մեջ, որը թույլ չի տալիս կառավարությանը աշխատել: Երկրին անհրաժեշտ է կայունություն, – այս մասին Եվրամիության արտաքին գործերի նախարարների մինիստերիալի ավարտից հետո, լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը:
Նրա խոսքով, նա կոչ է անում բոլոր քաղաքական կուսակցություններին առաջնորդվել երկրի և վրացի ժողովրդի շահերով:
«Միջնորդությունը չի ավարտվել, այն կշարունակվի: Մեզ անհրաժեշտ է, որ այն շարունակվի, քանի որ Վրաստանը չպետք է գտնվի երկկողմանի բևեռացման մեջ, որը թույլ չի տալիս կառավարությանը աշխատել: Երկրին անհրաժեշտ է կայունություն, որպեսզի առաջ շարժվի կարևոր բարեփոխումների ուղղությամբ, որոնք նրանք պետք է իրականացնեն: Հետևաբար, միջնորդությունը կշարունակվի, և մենք բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում առաջնորդվել երկրի և վրացի ժողովրդի շահերով և հասնել անհրաժեշտ քաղաքական համաձայնության` նրանց առջև ծառացած էական մարտահրավերներին դիմակայելու համար», – հայտարարել է Բորելը: