Վրաստանը բարեփոխումների իրականացնելու տեսանկյունից ունի առաջընթաց, շարունակեք այս ճանապարհը, որը կտանի դեպի ՆԱՏՕ. Ռոուզ Գոտեմոլեր
Վրաստանը բարեփոխումների իրականացնելու տեսանկյունից ունի առաջընթաց տնտեսական զարգացման, առավել արդյունավետ անվտանգության և պաշտպանության ինստիտուտների շինարարության տեսանկյունից, ինչպես նաև զինված ուժերի արդիականացման,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերին նախարարությունում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլերը:
Նրա խոսքով, հենց այդ ճանապարհը երկիրը կտանի դեպի ՆԱՏՕ:
«Հուլիսի գագաթնաժողովին դաշինքի առաջնորդները հայտարարել են, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման համաձայն, Վրաստանը անդամակցելու է դաշիքին և մենք շարունակում ենք ձեզ պատրաստել անդամակցության համար: Վրաստանի ներդրում ունի մեր ընդհանուր անվտանգության գործում»,- նշել է Գոտեմոլերը:
Ինչպես ասում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքը գնահատում է Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի առաքելությունների և գործողությունների աջակցությունը: