ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման տեսանկյունից, այս տարի ունենք զգալի դինամիկա. Լևան Իզորիա

ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման տեսանկյունից, այս տարի ունենք զգալի դինամիկա,-այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար, Լևան Իզորիան: Լևան Իզորիան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգի և նրա տեղակալ, Ռոուզ Գոտեմոլերի հետ:

«Ես օգտվել եմ հնարավորությունից, և մինչ ՆԱՏՕ-Վրաստան ուսուցումը հանդիպեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և նրա տեղակալի հետ: Այսօր ունենք աննախադեպ դինամիկա մեր համագործակցության խորացման տեսանկյունից, որը արտահայտվելու է մարտին ծրագրված ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններով:

Առանձնահատուկ պետք է նշվի այն հանգամանքը, որ մինչ զորավարժությունները  ծրագրման և կատարման մասում, իրականացնելու է վրացական կողմը: Այս ուսուցմանը զուգահեռ, ծրագրվումեն բարձրակարգ այցեր: Վրաստան են այցելելու գլխավոր քարտուղարը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն»,-հայտարարել է Լևան Իզորիան:

Նրա խոսքերով, այս տարի լինելու է «ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում» սկզբունքի իրական կատարում, որը արտահայտվելու է համատեղ ուսուցման և բարձրակարգ հանդիպումներում և ուղղված է լինելու համագործակցության ընլայնման հեռանկարներին: