ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը. Ռոուզ Գոտեմոլեր
ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը. Ռոուզ Գոտեմոլեր

ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը,- այս մասին գրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլերը՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Գոտեմոլերը Ռուսաստանին կոչ է անում չեղարկել բռնազավթված շրջաննների ճանաչումը և հարգել Վրաստանի սահմանները:

«10 տարի առաջ Ռուսաստանը Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջանները ճանաչեց անկախ պետություններ: ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի դա: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին, չեղարկել այս որոշումը և հարգել Վրաստանի սահմանները»,- գրում է Ռոուզ Գոտեմոլերը սոցիալական ցանցում: