Վրաստանը Ասիական զարգացման բանկից 200 միլիոն եվրո կստանա գյուղերում ջրային համակարգերի վերականգնման և կառուցման համար
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Ասիական զարգացման բանկի (ADB) Վրաստանում մշտական ներկայացուցչության տնօրեն Լեսլի Բեարման Լամը ստորագրել են վարկային համաձայնագիր՝ Վրաստանին երկարաժամկետ ֆինանսական 200 միլիոն եվրոյի հատկացման վերաբերյալ։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է կայուն ջրային համակարգերի կառուցում և վերականգնում գյուղական վայրերում, որոնք համապատասխանում են չափորոշիչներին։
«Նշենք, որ այս ծրագիրը Ասիական զարգացման բանկի արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման (RBL) մեխանիզմի կիրառման առաջին դեպքն է Վրաստանում։
Ծրագրի կատարող մարմինը Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ իրականացնողը՝ «Վրացական միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ն», – ասվում է Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։