Վրաստանը աշխարհում ամենաանվտանգ երկրների վարկանիշում, տարածաշրջանի լիդերն է

Վրաստանը աշխարհում ամենաանվտանգ երկրների վարկանիշում, տարածաշրջանի լիդերն է: Այս մասին ասված է ամերիկյան «գլոբալ ֆայնանս» հրատարակչության կողմից կազմված վարկանիշում:

Վրաստանը 128 երկրների միջև 49-րդ տեղում է: Երկիրը ստացել է 9,68 միավոր և տարածաշրջանի առաջատարն է:

Այս վարկանիշում Հայաստանը 62-րդն է, Ադրբեջանը 71-րդը, Թուրքիան 107-րդը, իսկ Ռուսաստանը 108-րդը:

Առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան: Լավագույն հնգյակում են՝ Ավստրիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան:

Ամենավատ ցուցանիշը ունեն՝ Նիգերիան, Սալվադորը, Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպինները:

Վարկանիշը կազմվել է հետևյալ չափորոշիչները նախատեսելով, հակամարտության հնարավորություն, տնտեսական զարգացման մակարդակ, բնական աղետների հնարավորություն և ինչքանով պաշտպանված են քաղաքացիները: