Վրաստանը առողջապահական ծառայությունների տեսանկյունից տարածաշրջանում պետք է դառնա լիդեր. Մամուկա Բախտաձե
Կարևորագույն խնդիր է, Վրաստանը առողջապահական ծառայությունների տեսանկյունից տարածաշրջանում դառնա լիդեր,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ մամուկա բախտաձեն արել է «Նյու Հոսպիտալի» նոր շենքի բացման արարողության ժամանակ:
Բազմապրոֆիլ շենքի բացման արարողությանը վարչապետի հետ միասին ներկա էր նաև առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն:
«Այսօր «Նյու Հոսպիտալը» բացում է նոր հիվանդանոց, որտեղ ներկայացված են լինելու առողջապահության նոր ուղղություններ: տարիներ շարունակ Նյու Հոսպիտալը հոգ է տանում մեր քաղաքացիների առողջության համար: Իմ համար շատ ուրախալի է ցանկացած ակտիվություն, որը կապված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հետ: 2018 թվականին մեզ հաջողվեց առողջապահության բյուջեն ավելացնել մեկ միլիարդ լարիով, որը շատ կարևոր է»,-հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքերով կան թերություններ և դրանք անպայման կշտկվեն:
Մամուկա Բախտաձեի խոսքերով, նման նախագծերում ներդրումների իրականացումը մասնավոր սեկտորի կողմից շատ կարևոր է:
Դրա հետ մեկտեղ, Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ներդնողին, «Նյու Հոսպիտալի» շենքի ֆինանսավորման համար: