Վրաստան-Եվրամիություն բանակցության նոր ձևաչափը գերագույն քաղաքական մակարդակով, աջակցելու է Վրաստանի Եվրամիությանը ինտեգրվելուն. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Վրաստան-Եվրամիություն բանակցության նոր ձևաչափը գերագույն քաղաքական մակարդակով, աջակցելու է Վրաստանի Եվրամիությանը ինտեգրվելուն,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Վախտանգ Մախարոբլիշվիլին:
Նրա խոսքերով նոր ձևաչափը օգնելու է Վրաստանին՝ կառույցին ինտեգրվել փուլ առ փուլ:
«Հատկանշական է այն փաստը, որ Եվրամիությունը արձագանքել է վրացական կողմի նախաձեռնությանը, որը դեռևս բարձրացվել էր ասոցացման խորհրդի շրջանակներում փետրվարի 5-ին, և դրա արդյունքում ստեղծվել էր Վրաստան-Եվրամիություն բանակցությունների նոր ձևաչափ, որը գերագույն քաղաքական մակարդակով, աջակցելու է Վրաստանի Եվրամիությանը ինտեգրվելուն: Այս ձևաչափը նախատեսում է համագործակցություն տարբեր ոլորտներում: Սա շատ կարևոր է և աջակցելու է Եվրամիությանը ինտեգրվելուն»,-հայտարարել է Մախարոբլիշվիլին:
Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Ժան Կլոդ Յունկերը պայմանավորվել էր ստեղծել Եվրամիություն-Վրաստան բանակցությունների նոր ձևաչափ:
Հեղինակ -
Edgar Barsegyan