Վրաստան-Շվեյցարիա խաղը կայանալու է այսօր | Եվրո 2020
Վրաստան-Շվեյցարիա խաղը կայանալու է այսօր | Եվրո 2020

Վրաստանի հավաքականի համար 2020 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի խաղերը մեկնարկելու են այսօր: Վրաստան-Շվեյցարիա խաղն անցկացվելու է Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում:

Թիմերը մինչ այժմ միմյանց հանդիպել են ընդամենը երկու անգամ:

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հայտարարում է, որ Շվեյցարիայի հավաքակնը հզոր թիմ է, սակայն դա Վրաստանին չի վախեցնում:

Հիշեցնենք, որ այսօր խաղն սկսվելու է 18:00-ին և այն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել Առաջին ալիքով: