Վրաստան պետք է ներկրվի բարձր որակի դիզելի վառելիք և սահմանափակվի ցածր չափանիշների ավտոմեքենաների ներմուծումը. Կախա Կալաձե
Վրաստան որքան հնարավոր է բարձր որակի դիզելի վառելիք պետք է ներկրվի և սահմանափակվի ցածր չափանիշների ավտոմեքենաների ներմուծումը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին, որտեղ նա արձագանքել է էկոլոգիական վիճակի և այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների առնչությամբ վարչապետ Մամուկա Բախտաձեի նախաձեռնությանը:
Նրա խոսքով, հաճախ են լինում զրույցներ այն մասին, որ ամեն բան արվի էկոլոգիական ուղղությամբ առկա իրականությունը բարելավելու համար:
«Ցանկանում եմ արձագանքել վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությանը, որ անհրաժեշտ է, վառելիքի ուղղությամբ իրականացվեն որոշ փոփոխություններ, այսինքն որակը բարելավվի, որը ողջունելի է: Կարծում եմ, որքան հնարավոր է շուտ պետք է իրականացվի այդ փոփոխությունը, որպեսզի Վրաստան ներմուծվի բարձր որակի վառելիք, խոսքը հատկապես դիզելի վառելիքի մասին է»,- հայտարարել է Կալաձեն:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, պետք է սահմանափակվի ցածր չափանիշների ավտոմեքենաների ներկրումը և խրախուսվի նոր ավտոմեքենաների ներմուծումը: