Վրաստան-Հայաստան սահմանի մերձակայքում գրանցվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Վրաստան-Հայաստան սահմանի մերձակայքում ժամը 17:07-ին գրանցվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Մոլորակն ուսումնասիրող գիտական ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Վրաստանի պետական սահմանից 26 կիլոմետր հեռավորության վրա, օջախը 8 կմ. խորության վրա էր:
Վրաստան-Հայաստան սահմանի մերձակայքում ցնցումներ են գրանցվել նաև այսօր առավոտյան:
Մոլորակն ուսումնասիրող գիտական ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, այսօր, հունիսի 6-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 07:58-ին Վրաստան-Հայաստան պետական սահմանից 8 կիլոմետրում գրանցվել էր 3,9 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Բացի այդ, երկրաշարժ է եղել նաև հունիսի 5-ին: Թբիլիսիի ժամանակով ժամը 22:40-ին Ադրբեջանում, Վրաստանի պետական սահմանից 28 կիլոմետրում տեղի էր ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հեղինակ -
Edgar Barsegyan