Վրաստան են այցելելու Դոնալդ Տուսկը, Էստոնիայի վարչապետը և եվրամիության և գործընկեր երկրների ութ արտաքին գործերի նախարարներ
Գալիք շաբաթ Վրաստան են այցելելու եվրոպական խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը, Էստոնիայի վարչապետ, Յուրի Ռատասը, ինչպես նաև եվրամիության և գործընկեր երկրների ութ արտաքին գործերի նախարարներ,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:
Այցի շրջանակներում հյուրերը մասնակցելու են Բաթումիում ծրագրված բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանին:
Բացի այդ ինչպես նշել է նախարարը, հյուրերի թվում լինելու է նաև մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման եվրահանձնակատար, Քրիստոս Ստիլիանիդեսը:
Կոնֆերանսը Բաթումիում անց է կացվելու հուլիսի 11-12-ին: Դրա հետ մեկտեղ ստորագրվելու են մի շարք կարևոր փաստաթղթեր, կոնկրետ Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրվելու է երկու ֆինանսական համաձայնագիր, որի արդյունքում Վրաստանը կստանա 47 մլն եվրո: