Վրաստան է ժամանելու Սերբիայի հանրապետության արտաքին գործերի նախարարը

Ապրիլի 24-25-ին Վրաստան է ժամանելու Սերբիայի հանրապետության վարչապետի առաջին տեղակալ և արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, այցի շրջանակներում սերբ գործընկերոջը ընդունելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին, որի ընթացքում նախարարները ստորագրելու են համատեղ հռչակագիր:

Այցի շրջանակներում ստորագրվելու է նաև փոխհամագործակցության հուշագիր, Վրաստանի կրթության նախարարության և Սերբիայի հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև:

Սերբիայի հանրապետության արտաքին գործերի նախարարը այցի շրջանակներում հանդիպելու է նաև՝ Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեի, Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հետ: