Վրաստան-Ադրբեջան սահմանին ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված զինվորներին հրաժեշտ կտան Մուրթեդիի ավիաբազայում ռազմական արարողությամբ
Վրաստան-Ադրբեջան սահմանին ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված զինվորներին հրաժեշտ կտան Մուրթեդիի ավիաբազայում ռազմական արարողությամբ

Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական C130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված զինվորներին հրաժեշտ կտան Անկարայի նահանգի Մուրթեդիի ավիաբազայում ռազմական արարողությամբ։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Անկարայի դատաբժշկական ինստիտուտում պաշտոնական ընթացակարգերն ավարտելուց հետո մահացածները տեղափոխվել են Մուրթեդիի ավիաբազա, որտեղ տեղի է ունենում զինվորական հրաժեշտի արարողությունը։

Հաղորդագրությունների համաձայն՝ ռազմական արարողությունից հետո երեք մահացածների հուղարկավորությունը կկայանա Ահմեդ Համդի Աքսեք մզկիթում՝ կեսօրվա աղոթքից հետո, և նրանք կթաղվեն Անկարայում։ Մնացած 17 մահացածները կթաղվեն իրենց հայրենի քաղաքներում։