Վրացիների և աբխազների դեմ պատերազմը մեծագույն ողբերգություն էր. Մայա Ցքիտիշվիլի
1993 թվականի սեպտեմբերի 27-ը մեր երկրի նորագույն պատմության ընթացքում եղել է ամենամեծ ողբերգությունը, սա վրաց և աբխազ ժողովրդի ողբերգությունն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին Հերոսների հրապարակում, Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանի մոտ:
Ինչպես նշել է Մայա Ցքիտիշվիլին, սա պատերազմ էր վրացիների և աբխազների դեմ, մեծ ողբերգություն էր ինչպես մարդկային, այպես էլ ազգային ողբերգություն:
«Պատերազմի ժամանակ զոհվել է հազարավոր մարդ և տասը հազարավոր մարդ փախստական է դարձել իր երկրում: Ողջ ժամանակաշրջանի ընթացքում փորձում ենք վերականգնել վստահությունը, այն հարաբերությունները, որն ունեինք աբխազի եղբայրների և քույրերի հետ: Մեր նախաձեռնությունները, հատկապես վերջին՝ «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնությունը, բոլոր այն ծրագերը, որոնք միտված են ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային ուղղությամբ այս հարաբերության վերականգնմանը»,- հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: