Վրացի զինվորականները մասնակցել են «ETERNITY 2023» եռակողմ զորավարժություններին
Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները մասնակցել են «ETERNITY 2023»-ին: Բաքվում անցկացվել են դաշտային վարժանքներով հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է պաշտպանել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար), ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական նախագծերը։
Զորավարժությունները ենթադրում են երեք երկրների զինվորականների համակարգում, փորձի փոխանակում, ինչպես նաև գործողությունների միասնական ծրագրի ստեղծում և դրա իրականացում ՆԱՏՕ-ի պլանավորման գործընթացի համաձայն։
Եռակողմ հրամանատարաշտաբային ուսուցումն անցկացվում է 2000 թվականից։
Այս տարի «ETERNITY 2023»-ը հյուրընկալվել է Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնի կողմից։