Աֆղանստանում «Կայուն աջակցություն» առաքելությանը մասնակցող վրացի խաղաղապահները Բագրամի ավիաբազայի Սուրբ Գիորգի մատուռում նշեցին Սուրբ Գիորգիի տոնը:
Տոնական պատարագը մատուցել է գումարտակի հոգևորական հայրը՝ հայր Պետրե Խախիշվիլին: Սուրբ Գեորգիի պատարագին մասնակցում էին III հետեւակային բրիգադի 32-րդ վաշտի հրամանատար, փոխգնդապետ Տարիել Մախարաշվիլին և գումարտակի անձնակազմը:
Վրաստանի պաշտպանության ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակը հունվարից իրականացնում է «Կայուն աջակցություն» առաքելությունը Բագրամ ավիաբազայում: Խաղաղապահների հիմնական խնդիրը բազայի անվտանգության պահպանումն է:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: