Վրացի նավաստիները կկարողանան աշխատանքի տեղավորվել Արաբական Միացյալ Էմիրությունների նավատորմում. Նաթիա Թուրնավա
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան և Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար, Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրուին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ծովագնացների հավաստագրման համակարգի ճանաչման վերաբերյալ:
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, ծովային կրթության և ծովագնացների սերտիֆիկացման համակարգում վերջին տասնամյակի ընթացքում իրականացված բարեփոխումները զգալիորեն բարելավել են Վրաստանի և վրացի նավաստիների հեղինակությունը միջազգային ծովային տարածքում:
«Մենք Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ ստորագրեցինք մի շատ կարևոր փաստաթուղթ, որը նախատեսում է վրացի նավաստիների վերապատրաստման վկայականի ճանաչում և թույլ է տալիս ընդլայնել մեր նավաստիների զբաղվածության տարածքը: Ինչպես գիտեք, այսօր մեր նավաստիները, ովքեր առանձնանում են լավ պատրաստվածությամբ, քաջությամբ և արհեստավարժությամբ, աշխատում են տարբեր երկրների պետական դրոշների ներքո նավարկող նավերում և նրանց պահանջարկը մեծ է: Այսօրվանից նրանք կկարողանան աշխատել Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի տակ լողացող նավերում», – ասել է Նաթիա Թուրնավան:
Արաբական Միացյալ Էմիրություններն առանձնանում է սոցիալական և աշխատանքային պայմանների ժամանակակից չափանիշներով, այդ թվում բարձր աշխատավարձով: 2020 թվականի դրությամբ ՝ Էմիրությունների դրոշով նավատորմը բաղկացած է 631 նավից, որի ընդհանուր հզորությունը կազմում է՝ մոտավորապես 740 DWT:
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը: