Վրացի գինի արտադրողները Ավստրիայում մասնակցել են գինիների միջազգային փառատոնին
Վրացի գինի արտադրողները Ավստրիայում մասնակցել են գինիների միջազգային փառատոնին

Գինու ազգային գործակալության և Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ շուրջ 30 վրացական գինի արտադրող ընկերություններ մասնակցել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված Orange Wine Festival-ին։

Orange Wine Festival-ն անցկացվում է տարին մի քանի անգամ աշխարհի տարբեր երկրներում։

Վրացական գինու մառանների մասնակցությունը փառատոնին հնարավորություն է սպառողներին, գինու միջազգային փորձագետներին և գինու առևտրի ներկայացուցիչներին լայնամասշտաբ ներկայացնելու վրացական գինին։

Այս տարի փառատոնին ներկայացվել են ավելի քան 100 արտադրողների շուրջ 350 գինիներ աշխարհի 13 երկրներից. Վրաստան, Ավստրիա, Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Խորվաթիա, Հունգարիա, Լեհաստան, Իսպանիա, Սլովենիա, Սերբիա, Սլովակիա և Մեծ Բրիտանիա։ Փառատոնը մարդաշատ էր: Հյուրերը հատուկ հետաքրքրություն են ցուցաբերել վրացական գինու նկատմամբ։

Վիեննայում կայացած փառատոնին ներկա է եղել Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Ալեքսանդրե Մաիսուրաձեն։

Նշենք, որ Գինու ազգային գործակալության գործունեության հիմնական ուղղություններից է միջազգային շուկաներում վրացական գինու խրախուսումն ու տեղեկացվածության բարձրացումը։

Վրացական գինու խթանման շրջանակներում 2013 թվականից շուկաները դիվերսիֆիկացնելու նպատակով գործակալությունը ինտենսիվ գովազդային և մարքեթինգային արշավներ է իրականացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում։