Վրացական սունելիների արտադրման և վաճառքի վրա հաստատվել են սահմանափակումներ
Վրացական սունելիների արտադրման և վաճառքի վրա հաստատվել են սահմանափակումներ

Մթերքի ազգային գործակալության լրատվությամբ, ֆիզիկական անձանց արգելվում է վրացական սունելկիների արտադրում-վաճառքը: Գերատեսչության փոխանցմամբ Վրաստանի կառավարության որոշմամբ ժամանակավորապես գործի են դրվում սունելիների արտադրում-վերամշակում և շուկա դուրս բերելու կապակցությամբ ռիսկերի կառավարման միջոցները:

Մթերքի ազգային գործակալության կողմից 2017 թվականին անց կացրած հետազոտության համաձայն, շուկաներից վերցված 187 նմուշից 33-ում հայտնաբերվել են թունավոր մասնիկներ:

Հիմնականում նշվում է, որ խախտումները հայտնաբերվել են անհատ ձեռներեզների մոտ և նրանց նկատմամբ չեն գործում պետական վերահսկման մեխանիզմները:

Գործակալության կողմից իրականացրած պետական վերահսկման ժամանակ գրանցվել են նաև կեղծման փաստեր: