Վրացական ստենդը ներկայացվել է ԱՄՆ-ում, Չիկագոյում կայացած միջազգային ցուցահանդեսին
Վրացական ստենդը ներկայացվել է ԱՄՆ-ում, Չիկագոյում կայացած միջազգային ցուցահանդեսին

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և Գյուղի զարգացման գործակալության կազմակերպմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չիկագոյում, U.S. Private Label Trade Show ցուցահանդեսում վեց վրացական ընկերություններ այցելուներին են ծանոթացրել իրենց գյուղատնտեսական արտադրանքը:

Վրացական ստենդը ներկայացրել է օրգանական հյութեր, ընկույզներ, գինի, ջուր, մրգերի և բանջարեղենի պահածոներ, որոնք արտադրվել են «Աչինաբուլի», «Կուլա», «Արոմա պրոդուկտս», «Ակվա Գեո», «Ռուիսպիրի» և «Ռոյալնաթս» ընկերությունների կողմից։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գյուղի զարգացման գործակալության տնօրենի առաջին տեղակալ Գիորգի Փանցուլաիան և փոխտնօրեն Գիորգի Ջիբլաձեն։

ԱՄՆ Private Label Trade Show-ն ամենամեծ ցուցահանդեսներից է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 1700 տեղական և միջազգային ընկերություններ ավելի քան 60 երկրներից։

Տեղեկությունը տարածում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։