Վրացական «OneClick Airways» ավիաընկերությունը Թել Ավիվի ուղղությամբ ուղիղ չվերթները կիրականացնի շաբաթական երկու անգամ

12:32, 10.07.2026

Վրացական «OneClick Airways» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների կառավարող «TAV Georgia» ընկերությունը։

Նրանց փոխանցմամբ՝ Վրաստանի և Իսրայելի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթները նշված ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական երկու անգամ։

«Թել Ավիվ – Թբիլիսի թռիչքները կիրականացվեն ամեն հինգշաբթի և կիրակի, իսկ Թբիլիսի – Թել Ավիվ թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ։ «OneClick Airways» ավիաընկերությունն Իսրայելի մայրաքաղաքից Թբիլիսի արդեն բերել է առաջին ուղևորներին՝ Boeing 737 տիպի օդանավով։ Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների կառավարող ընկերության՝ «TAV Georgia»-ի կազմակերպմամբ, առաջին չվերթի ժամանման կապակցությամբ խորհրդանշական միջոցառում է անցկացվել», – նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ