Վրացական կողմը Ստրասբուրգի դատարանում ներկայացրել է բոլոր հարկավոր փաստաթղթերը և ապացույցները. Նինո Գոգուաձե
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Նինո Գոգուաձեի գնահատմամբ, Վրաստանը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում, օգոստոսյան պատերազմի հարցով վեճի կապակցությամբ, ներկայացրել է բոլոր հարկավոր փաստաթղթերը և ապացույցները:
Պատգամավորը սպասում է, որ դատական նիստին նշված ապացույցները կգնահատվեն ճիշտ և ադեկվատ:
«Կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի մարդու իրավունքների պաշտպանության դատարանը: Վրացական կողմը ներկայացրել է բոլոր հարկավոր փաստաթղթերը և ապացույցները, այն փաստերի մասին, թե հռչակագրի, որ հոդվածներն են խախտվել Ռուսաստանի կողմից: Իհարկ է սպասումներ կան, որ այս ապացույցները կգնահատվեն ճիշտ և ադեկվատ»,-հայտարարել է Նինո Գոգուաձեն:
Ստրասբուրգում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում օգոստոսյան պատերազմի հարցով, կայանալու են «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործի վերջին լսումները:
Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Ստրասբուրգում:
Հեղինակ -
Edgar Barsegyan