Ստրասբուրգի դատարանում վրացական կողմը ներկայացված  է ապացույցներով ամրացված դիրքորոշմամբ. Թեա Ծուլուկիանի
Ստրասբուրգի դատարանում վրացական կողմը ներկայացված է ապացույցներով ամրացված դիրքորոշմամբ. Թեա Ծուլուկիանի

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարում է, որ Ստրասբուրգի դատարանում, որտեղ տեղի են ունենալու ՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» գործով վերջին լսումները Վրաստանը ներկայացված է ամրապնդված ապացույցներով: Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, մայիսի 23-ի նիստը որոշիչ է, որոշման մասին դատավորները դատելու են փակ դռների ետևում, գաղտնիացված պայմաններում: Վճիռը հայտնի կդառնա միայն այն բանից հետո, ինչ դատարանը կհրապարակի հաստատված գրավոր որոշումը:

Գործում հիմնական պահերից մեկը Գորիի կենտրոնում գցված «Իսկանդեր»-ն է: Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, մինչ 2017 թվականը Ռուսաստանը մշտապես խոսում էր այն մասին, որ Գորիում օգոստոսի 12-ին գցված «Իսկանդերը» վրացիների կողմից հորինված լուր է, սակայն 2017 թվականին և ընթացիկ տարվա ապրիլին հետազոտվել են «իսկանդերի» մասերը, որի վրա պահպանվել են հետքերը, որ զենքը իսկապես արտադրված է Ռուսաստանի կողմից:

«Ռուսաստանը ասում էր, որ լուսանկարները, որոնք գոյություն ունեն ոչ միայն Վրաստանում, այլ նաև դրված են Հոլանդիայում, հոլանդացի լրագրողի սպանության գործում, ֆոտոշոպ է: Մեր աշխատանքի արդյունքում 2017 թվականին, հայտնաբերվել է Գորիում ընկած իսկանդերի մասնիկ և մի քանի շաբաթ առաջ հայտնաբերել ենք մոտ 800 կգ. նույն «Իսկանդերի» մնացած մասնիկները: Դրանց վրա պահպանվել են հետքերը, որ դա իսկապես այն զենքն է, որը արտադրվել է Ռուսաստանի կողմից և որևէ ֆոտոշոփի մասին խոսք չի գնում:

Մենք այսօր ունենք մեր և հոլանդական կողմի հետաքննության արդյունքները, ապացույցները որոնք հայտնաբերվել են մեծ ջանքերի շնորհիվ»,-այս մասին Թեա Ծուլուկիանին հայտարարել է առաջին ալիքի «42° պարալելի» հաղորդման ժամանակ:

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» վերջին լսումները տեղի են ունենալու այսօր: Նիստը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ին: Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է եվրոպական հռչակագրի 8 հոդվածի խախտման մեջ:

Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Ստրասբուրգում և մարդու իրավունքների եվրոպական դատարանից մեզ է փոխանցելու վերջին լուրերը: