Այսօր լինելու է կարևորագույն օր, ոչ միայն վրաց ժողովրդի, այլ անձամբ եվրոպական դատարանի համար. Վրաստանի պետության բրիտանացի փաստաբան

10:08, 23.05.2018

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» վրացական կողմի փաստաբան Բեն Էմերսոնը հայտարարում է, որ մայիսի 23-ը կարևորագույն օր է, ոչ միայն վրաց ժողովրդի, այլ անձամբ եվրոպական դատարանի համար:

Նրա խոսքերով, առաջին անգամ է, երբ Ստրասբուրգի դատարանը դատելու է զինված հակամարտության շրջանակներում, մարդու իրավունքների ծանր և մասսայական խախտումների փաստերը:

«Մենք, դատավորները, իրավաբանները և երկու կողմն էլ լավ ենք գիտակցում այն ծանր պատասխանատվությունը, որը կրելու ենք: Այս գործընթացում մեզ աջակցել են արդարադատության նախարարության իրավաբանների հիանալի թիմը, որը մեզ հետ միասին աշխատել է այն ապացույցների հայտնաբերման վրա, որոնք պետք է ապահովեին դատարանի լրիվ պատրաստակամությունը արդար արդյունքի հասնելու համար, և հենց դրա հույսն ունենք մայիսի 23-ի դատական նիստից»,-հայտարարել է Բեն Էմերսոնը:

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» վերջին լսումները տեղի են ունենալու այսօր: Նիստը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ին: Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է եվրոպական հռչակագրի 8 հոդվածի խախտման մեջ:

Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Ստրասբուրգում և մարդու իրավունքների եվրոպական դատարանից մեզ է փոխանցելու վերջին լուրերը:

 

 

Նմանատիպ