Վրացական կողմը SGS ընկերության հետ կնքել է Ռուսաստան-Վրաստանի միջև մաքսային վարչարարության մոնիթորինգի մասին պայմանագիր
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստան-Վրաստանի միջև մաքսային վարչարարության մոնիթորինգի մասին շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին տարածել է տեղեկություն:
Ինչպես նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, վրացական կողմի և շվեյցարական SGS (Société Générale de Surveillance SA ընկերության միջև բանակցությունների եզրափակիչ փուլը կայացել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, Բեռնում, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ:
Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան և արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: